|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիան արդեն իսկ ուժեղացրել է իր հակազդեցությունը երկրում արմատականացմանը ուսուցչի դաժան սպանությունից հետո և կշարունակի դա անել. ասել է նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք ուժեղացրել ենք արմատականացման դեմ պայքարի միջոցները ... Ահաբեկչությունից հետո ես արդեն ասել եմ, որ մտադիր ենք հետագա գործողություններն ուժեղացնել այս ուղղությամբ: Դա ակնկալում են մեր բոլոր համաքաղաքացիները: Այնպես որ՝ գործողությունները կխստանան»,- ասել է Մակրոնը՝ խոսելով Սեն Սեն Դենի դեպարտամենտում:
Նա նշել է, որ վերջին օրերին կոնկրետ գործողություններ են ձեռնարկվել արմատական իսլամի գաղափարները տարածող ասոցիացիաների՝ «Հանրապետության ոչնչացման գաղափարախոսության» դեմ: «Վաղը Նախարարների խորհուրդը լուծարելու է պաղեստինամետ Շեյխ Յասինի խումբը, որն անմիջական մասնակցություն է ունեցել ուսուցչի դաժան սպանության մեջ»,- հավելել է Մակրոնը: