|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ձեռնարկվող քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու եւ բանակցությունները շուտափույթ վերսկսելու ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով: Ընդգծվել է հրադադարի հակամարտող կողմերի հոկտեմբերի 10-ին եւ 17-ին ձեռք բերած պայմանավորվածությունների պահպանման կարեւորությունը: Ընդգծվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջեւ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջոցով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամության մասին:
Ռուսաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 16-ին Փարիզի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչության` ֆրանսերենի ուսուցչի բարբարոսական սպանության կապակցությամբ: Այս համատեքստում նրանք վերահաստատել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերն ակտիվացնելու հարցում: