|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը հոկտեմբերի 19-ին միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը։
«Պատերազմական իրավիճակը նկարագրելուց և 2014 թվականից ի վեր Հադրութ-Վիեն կապը հաստատելուց հետո համայնքային խորհուրդը ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը այս հակամարտության պատճառով տուժած խաղաղ բնակչությանը և դիմում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Խորհրդի ընթացքում ընդունվել է նաև հատկացնել 5000 եվրո դրամական օգնություն պատերազմի հետևանքով տարհանված բնակչության համար»,- գրել է Սաքունցը։