|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում միաձայն ընդունել է Օլիմպիական զինադադարի մասին «Խաղաղ և ավելի երջանիկ աշխարհի կառուցումը սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» բանաձևը: Պատմության մեջ առաջին անգամ բանաձևի համահեղինակներ են դարձել ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրները, ներառյալ` Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը:
Բանաձեւը ներկայացրել էր Միացյալ Թագավորությունը, որը 2012-ին Լոնդոնում հյուրընկալելու է Օլիմպիական խաղերը: Հին Հունաստանում Օլիմպիական խաղերով սկսվում էր խաղաղության ժամանակաշրջան, որը մրցակիցներին ու այլոց ապահով ճանապարհորդելու հնարավորություն էր տալիս:
1992 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեն վերածնեց այդ գաղափարը՝ սպորտն օգտագործել օլիմպիական իդեալները խրախուսելու և խաղաղաշինությանն ու հակամարտությունների լուծմանը աջակցելու համար: Նման բանաձևեր ընդունվել են յուրաքանչյուրա մառային և ձմեռային խաղերից առաջ: