|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Զենքի էմբարգոն վերացնելուց հետո իրանական կողմը ակնկալում է զենք արտահանել, այլ ոչ թե ներմուծել: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին:
«Կասկած չկա, որ մենք զգալիորեն կարտահանենք, քան կներմուծենք»,- ասել է նա:
Նախարարը հավելել է, որ «անցյալ տարվանից Թեհրանին մի քանի երկրներ են դիմել, որոնց հետ բանակցություններ են վարվել»:
Խաթամիի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Նրա խոսքով՝ շատերը «չեն հավատում, որ իրանական կողմը պատժամիջոցների պայմաններում կարողացել է այդպիսի արդյունքների հասնել»:
Հիշեցնենք, որ դեպի Իրան մատակարարումների, ինչպես նաև այդ երկրից սովորական զենքի արտահանման էմբարգոյի ժամկետը լրացել է կիրակի օրը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ-ը դեմ էր Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացմանը, սակայն ՄԱԿ–ի ԱԽ–ն այդպես էլ չերկարաձգեց էմբարգոն՝ շնորհիվ իրանական փայլուն դիվանագիտության։