|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պիտի վերականգնի Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն. իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Նա, մասնավորապես, նշել է՝ «ոչ կոռեկտ» իրանական գործարքի պատճառով Իրանին զենքի մատակարարման՝ ՄԱԿ-ի էմբարգոյի ժամկետը կլրանա մեկ տարի անց:
«Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը, կկարողանան Իրանին վաճառել ժամանակակից զենք։ Իրանական ռեժիմը ազատ կլինի վաճառել իր զենքը բոլորին։ Դա կհանգեցնի սպառազինությունների նոր մրցավազքի Մերձավոր Արեւելքում»,- մանրամասնել է Պոմպեոն ու հավելել. «Եթե դուք անհանգստանում եք Իրանի վարքագծով այժմ, պատկերացրեք, թե ինչ կանի Իրանը ժամանակակից հրթիռների, դրոնների, տանկերի ու ինքնաթիռների հետ»: