|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բազմաթիվ երաժիշտների, դերասանների և արվեստի ոլորտի այլ ներկայացուցիչների նման հանրաճանաչ իսրայելցի ջութակահար Սերգեյ Օստրովսկին ևս իր զորակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին:
Երաժշտի արձագանքը հրապարակված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Օստրովսկին ընդգծել է, թե անսահման մտահոգված է, որ նորից Թուրքիան Ադրբեջանի միջոցով հարձակվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վրա ու ռմբակոծում է հայկական քաղաքներն ու բնակչությանը։
«Եվ շատ հիասթափված եմ, որ իմ երկիրը զինամթերք է վաճառում Ադրբեջանին։ Բիզնեսը պետք է ունենա գոնե մի քիչ բարոյական արժեքներ։ Վե՛րջ տվեք Ադրբեջանի ագրեսիային և աջակցե՛ք Հայաստանին»,-շեշտել է նա