|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԳ նախարարը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:
Նշվում է, որ կողմերը հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը:
ՀՀ ԱԳ նախարարը հոկտեմբերի 12-ից պաշտոնական այցով ՌԴ-ում է: Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: