|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան սկսել է ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղափոխել Սինոպի մերձակայքում գտնվող զորակայան, հայտնում է թուրքական İhlas լրատվական գործակալությունը:
Ականատեսները Twitter-ում տարածել են երկրի սեւծովյան տարածաշրջանում գտնվող քաղաքով С-400-ների տեղափոխման տեսանյութը:
Համակարգերի տեղակայման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի եղել:
Թուրքիան թողարկել է NOTAM ծանուցումը, որը ենթադրում է օդային տարածքի սահմանափակումներ՝ Սեւ ծովի ափին գտնվող Սինոպում անցկացվելիք փորձարկումների հետ կապված, հաղորդել է լրագրող Լեւենտ Քեմալը:
Անցյալ տարի Թուրքիան 2,5 միլիարդ դոլարով Ռուսաստանից С-400 համակարգեր է գնել, սակայն դրանք դեռ չի ակտիվացրել: