|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել, որոնք Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:
«Ֆրանսիայից ժամանեցին կամավոր բուժաշխատողներ ու այս պահին արդեն գտնվում են սահմանամերձ ԲԿ-ներից մեկում: Ասում են, որ հենց իմացան՝ Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին»,- գրել է Սարգսյանը: