|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գորիսում կորոնավիրուսով վարակվածը 68 ամյա կին է, շփմաn շրջանակը պարզվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
«Այս պահին գրեթե 30 անձ մեկուսացված է Գորիսի հյուրանոցներից մեկում, որոնցից 12–ը Գորիսի բժշկական կենտրոնի աշխատակիցներն են։ Բոլորն այսօր թեստավորվել են, եւ բոլորի մոտ պատասխանը բացասական է եղել»,– ասաց Բաբայանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, Գորիս քաղաքի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է, որն օրեր առաջ է վերադարձել Երեւանից: Նա տեղափոխվել է Երեւան: