|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Շուէտի հայկական կազմակերպութիւններու միացեալ խորհուրդի համանախագահ եւ ՀՅԴ Շուէտի Հայ Դատի Մարմինի նախագահ Արամ Եանըքեան շտապ հանդիպում պահանջած էր Շուէտի արտաքին գործոց նախարարութեան հետ: Այսօր, ան տեսակցեցաւ նախարարի գրասենեակի ղեկավարին հետ եւ համայնքի անունով նամակ մը յանձնեց նախարար Անն Լինտի:
Նամակին մէջ մասնաւորաբար կը պահանջուի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբակի անդամ Սթոքհոլմէն անյապաղ ի գործ դնել բոլոր ջանքերը` զսպելու Թուրքիան ու Ազրպէյճանը, Արցախի եւ Հայաատանի դէմ վաշխառու ու սանձարձակ յարձակումէ եւ խաղաղ բնակչութեան դէմ մարդկային բոլոր իրաւունքները ոտնակոխող վանտալիզմէ դադրեցնելու համար զայն: