|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
BBC-ի սիրիական ծառայության պրոդյուսեր Ռիամ Դալաթին հայտարարել է, որ Արցախում սպանվել են տասնյակ սիրիացի զինյալներ:
«Երկու հոգի, այդ թվում` սպա, անհայտ կորած են: Վիրավորներին փրկելու բազմաթիվ փորձերն անհաջող են եղել, քանի որ նրանք հրետանային և ականանետային կրակի տակ են հայտնվել», - գրել է նա Twitter- ում՝ հղում անելով Սիրիայի իր աղբյուրներին:
«Լուրեր են տարածվում, որ Սիրիայի ազգային բանակի ավելի քան 40 սիրիացի է սպանվել: Նրանց մեծ մասը Սուլթան Մուրադ բրիգադի անդամներ են: Սիրիացիները «դաժան» լեռնային պատերազմ են մղում Լեռնային Ղարաբաղում: Ցուցակն ընդգրկում է մինչև 32 անուն: 15-ը հաստատված է: (Հնարավոր է շուտով 17-ը)», - գրել է Դալաթին:
Զինյալներից մեկի խոսքով՝ նրանցից մեկի մահից հետո մայորը և ևս երկու մարտիկներ գնացել են նրա մարմինը վերցնելու: Վերադարձին նրանց կողքին արկ է պայթել` վիրավորելով մայորին, իսկ նրա հետևից փրկարարական ջոկատ է ուղարկվել: Ճանապարհին հենց նրանց մեջտեղում պայթել է ական: Բոլոր 8 մարդիկ սպանվել են: Հետո մեկ այլ խումբ է գնացել, և նրանց ճակատագիրը նույնպես անհայտ է: Զինյալն ասել է, որ այնտեղ ամենաթողություն է: Նրանք պահվում են մթության մեջ: