|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցրեց Արցախյան առաջին պատերազմում իրենց շարքերում հայկական կողմի դեմ մարտնչած Շամիլ Բասաևի խոսքերը, որն իր մարտիկներին հեռացրել է Արցախից, նշելով` «Ադրբեջանցիները կռվել չգիտեն, հայերին չես հաղթի»: Այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Ադրբեջանի կողմից վարձկանների կռվելու փաստին:
«Այդ հարցի ճիշտ պատասխանը տվել է չեչենական դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը, որ դա իրենց պատերազմը չէ: Իրականում, Շամիլ Բասաևը շատ ծանր կորուստներ է կրել արցախյան հատվածում և ոչ միայն, որևէ երկրի վարձկանները դեռ օգուտ չեն տվել, դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը»,- ասաց Հարությունյանը:
Վարձկաններին Թուրքիան է տեղափոխում Ադրբեջան, արձագանքելով հակամարտությանը Թուրքիայի ներգրավված լինելու մասին հարցին, Արցախի նախագահը նշեց, որ այդ պետությունն արդեն չի թաքցնում ամբողջատիրական իր նկրտումները:
«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում արդեն վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում Թուրքիան և արդեն վաղուց նրանց զինվորականների և այսօր ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- նշեց Արցախի նախագահը: