|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մի շարք պաշտոնական կայքեր, այդ թվում՝ նախագահի եւ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքերը: Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի կառավարական մի շարք կայքեր և էլ. փոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ: Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր եւ սոց. ցանցային էջեր ֆինանսավորվում եւ կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից: Նշված բոլոր կայքերը եւ էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաեւ առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոցիալական ցանցերը՝ հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սեւեռելու նպատակով: