|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Աջարիայում կսահմանափակվի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան. գրում է interpressnews.ge-ն:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելան այս առնչությամբ ասել է՝ Վրաստանում կորոնավիրուսի ամենաշատ հաստատված դեպքերը հայտնաբերվել են Աջարիայում`165 դեպք:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահի դրությամբ մենք ունենք մինչև 3 հազար ակտիվ դեպք, միայն 17-ն է ծայրահեղ ծանր, մնացածի վիճակը ծանր է, միջին ծանրության և բավարար: Աջարիան առաջատարն է մարզերում` 165 դեպք»:
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ վաղվանից՝ սեպտեմբերի 25-ից, Աջարիայում կսահմանափակվի քաղաքային տրանսպորտի, իսկ սեպտեմբերի 26-ից՝ միջքաղաքային տրանսպորտի տեղաշարժը: «Համավարակը կայունացման ճանապարհին է՝ որոշակի անհարմարություններով: Տաքսիներն ավելի վերահսկելի են, քան հասարակական տրանսպորտը: Սահմանափակումները կախված են համաճարակաբանական իրավիճակից»,- բացատրել է նա: