|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանում սահմանափակվում է միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված որոշումը կայացվել է կորոնավիրուսի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Ինչպես նիստի ավարտից հետո ասել է Վրաստանի վարչապետի խորհրդական, մամուլի խոսնակ Իրակլի Չիքովանին, երկիրը անցել է ներքին տարածման փուլի, որը պահանջում է գործընթացի առավելագույն կասեցում:
«Մենք պետք է անենք առավելագույնս, որպեսզի դադարեցվի ներքին փոխանցման արագությունը, այդ իսկ պատճառով մենք սահմանափակում ենք միջքաղաքային բոլոր փոխադրումները, այդ թվում գնացքով ուղևորների փոխադրումը», – ասել է Իրակլի Չիքովանին:
Նրա խոսքով, սահմանափակումը ուժի մեջ կմտնի այսօր ժամը 24:00-ից: