|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոբելյան մրցանակների գումարը 2020 թվականին կավելանա՝ ընդհանուր առմամբ, կկազմի մինչև 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1 միլիոն դոլար). հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Նոբելյան հիմնադրամի ղեկավար Լարս Հեյկենստենին:
Նա, մասնավորապես, ասել է. «Այս տարի հատկապես կարևոր է գնահատել և աջակցել այն դափնեկիրներին, որոնց ձեռքբերումները մեզ ոգեշնչում են և ապագայի հույս տալիս»:
Նշենք՝ քիմիայի, ֆիզիկայի, գրականության և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների, ինչպես նաև խաղաղության Նոբելյան մրցանակակրի անուններն այս տարի հայտնի կդառնան հոկտեմբերի 5-ից:
Մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: