Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր կառավարության նիստի ընթացքում քննարկելով «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև հանրային արդյունավետության և ֆինանսատնտեսական շուկաների երկրորդ ծրագրի վարկային համաձայնագրի ստորագրման» առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը՝ զեկուցող՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի պետական բյուջեով, որպես բյուջետային աջակցության վարկեր, նախատեսված է ներգրավել շուրջ 131.4 մլն եվրո և 149.5 մլն դոլար ծավալով վարկեր: Միջոցներն ուղղվելու են պետական բյուջեով նախատեսված՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, այսինքն՝ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորմանը:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալը հավելեց նաև, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմում է 6 մլրդ 539 մլն դոլար, իսկ այսօր կառավարության նիստով ներառված վարկերի հաստատման պարագայում, հաշվի առնելով նաև Համաշխարհային բանկի վարկը, որ կներկայացվի հաջորդ շաբաթ և կկազմի շուրջ 45 միլիոն եվրո, 2019-ի տարեվերջին պետական պարտքը կկազմի 6 մլրդ 940 մլն դոլար: