|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե:
Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ գլոբալ քաղաքականության մշակմանը:
Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար:
Հետազոտության հղումն այստեղ
Եթե կհանդիպեք դժվարությունների, կարող ենք կապ հաստատել հետազոտության հայաստանյան ներկայացուցչի հետ` Քրիստինե Գալստյան, հեռ. 093-48-84-24
Շնորհակալություն աջակցության համար»,-ասված է գրառման մեջ: