|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատանքային նստավայրում՝ Մինսկի Անկախության պալատում, առնվազն երեք դիպուկահար են նկատել. գրում է Корреспондент-ը:
Ըստ ԶԼՄ-ի՝ դիպուկահարներն ընդգրկվում են Լուկաշենկոյի անվտանգության ծառայության կազմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մինսկում տասնյակ զրահափոխադրիչ մեքենաներ էին տեղակայվել` ընդդիմության ցույցին ընդառաջ: Նկատվել են նաև ներքին զորքերի անձնակազմի տեղափոխման բեռնատարներ և հատուկջոկատայիններով ավտոբուսներ։
Նշենք՝ հազարավոր ցուցարարներ կրկին փողոց են դուրս եկել Մինսկում, նաև ձերբակալություններ են տեղի ունեցել: Հատուկջոկատայինների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Բրեստում և Գոմելում:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի և նոր ընտրությունների անցկացման պահանջով բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում օգոստոսի 9-ից: