|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չեխիայի նախագահի նստավայրի` Պրահայի ամրոցի տանիքին այսօր բարձրացվել է Եվրամիության դրոշը: Այսուհետ այն ծածանվելու է Չեխական Հանրապետության պետական դրոշի կողքին: Արարողությանը ներկա են եղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
ԵՄ դրոշը բարձրացնելու դեմ էր հանդես է գալիս Զեմանի նախորդը` Վացլավ Կլաուսը, սակայն մարտի 7-ին նրա լիազորությունների ժամկետը սպառվեց, եւ Զեմանն իր առաջին հրամաններից մեկով թույլատրեց Եվրամիության դրոշը բարձրացնել:
Արարողության ժամանակ Պրահայի ամրոցը փակ է եղել այցելուների համար, հարյուրավոր զբոսաշրջիկներ կատարվածին հետեւել են ցանկապատի մյուս կողմից: Այնտեղ են եղել նաեւ մի խումբ չեխեր, որոնք բողոքել են, որ ԵՄ դրոշը ծածանվի Չեխիայի թագավորների պալատի վրա: