|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մեր Վրաստանը-Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է Facebook-ում. տեղեկացնում է Sputnik-ը: Փոփխաձեին բարձր ջերմությամբ տեղափոխել են Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոց:
«Մեր Վրաստանը- Համերաշխության դաշինք»-ը Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտոնի հետ կոնսուլտացիաներից հետո հավաստում է, որ կուսակցության գործադիր քարտուղար Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուսի ստուգումը դրական արդյունք է տվել»,- հայտարարել են կուսակցությունում:
Մի քանի օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել նույն կուսակցության քաղաքական քարտուղար Լեւան Գոգիչաիշվիլիի եւ նրա կնոջ՝ «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Վիկա Բուկիայի մոտ: Կուսակցության ղեկավարները եւ նրանք, ովքեր շփվել են ախտահարվածների հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ։