|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջկա մոտ, որը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշերով դիմել է բուժհաստատություն, կորոնավիրուս չի հաստատվել: Հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
Նրա հայարարությամբ` Չինաստանից վերադարձած աղջկա մոտ, բոլոր հետազոտությունները անցնելուց հետո, կորոնավիրուս չի հաստատվել:
Ավելի վաղ Իմնաձեն հայտարարել էր, որ աղջկա վերադարձի ժամանակ կորոնավիրուսն աձանագրված էր միայն Ուհանում: Նրա խոսքով` այս պահի դրությամբ աղջկա մոտ առկա առողջական խնդիրը չի հաստատվել որպես կորոնավիրուս: