|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հեռավար խորհրդակցության ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ 2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի անցկացման մի քանի տարբերակ է դիտարկվում. գրում է BBC-ն:
Բախի խոսքով՝ հնարավոր է Օլիմպիական խաղերն անցկացնել նաև առանց երկրպագուների: «Մենք դիտարկում ենք մի քանի սցենարներ: Այս պահին ես չեմ կարող ներկայացնել այդ տարբերակները: Դրանց մասին հայտնի կդառնա Տոկիոյում կայանալիք խաղերից առաջ: Իրավիճակը փոխվում է ամեն օր, այնպես որ՝ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի 320 օր հետո»,- մանրամասնել է նա:
Հիշեցնենք՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված էին 2020 թվականի ամռանը, բայց կորոնավիրուսային համավարակի պատճառով դրանք տեղափոխվեցին 2021 թվականի ամառ՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: