|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները 1․5-2 ամսում Աֆղանստանում իր զորքի քանակը կկրճատի՝ 8600 հազարից դարձնելով 4500։ Այս մասին The New York Times-ի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին:
Ըստ նրա՝ հիշյալ թվաքանակով զինվորականները բավական են Աֆղանստանի տարածքում բոլոր անհրաժեշտ հանձնարարությունների կատարման համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մաքքենզին հայտարարել էր, որ մինչև սեպտեմբերի վերջն Իրաքում նույնպես ամերիկյան զորակազմը կկրճատվի՝ 5200-ից դառնալով 3000։