|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ ստեղծվում է նոր կոմիտե, որն, ըստ էության, կրկնելու է այդ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի գործառույթները: Տեղեկությունը «Փաստինֆո»-ինն է, իսկ պատճառն, ըստ աղբյուրի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում դժգոհությունն է Վարդանյանի աշխատանքից:
Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իր գործառույթների իրականացմանը պաշտոնապես անցել է փետրվարի 2-ին, եւ արդեն փետրվարի 3-ից ռուսական ընկերությունները սկսել են սպառնալիքներ եւ ծանուցումներ ստանալ պայմանագրերի հնարավոր դադարեցման մասին, ինչը հնաձնաժողովում որակում են որպես կոռուպցիոն սխեմա:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչին կասկածում են չարաշահումների եւ վատնումների համար, ինչի առթիվ ներքին քննություն է սկսվել:
Գեղամ Վարդանյանը 2019 թվականի հունվարին նշանակվել էր Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: