|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբեր 4-ին Կանադայում՝ Մոնրեալի Հայ կենտրոնի մուտքի մոտ, տեղի ունեցավ Կոմիտաս Վարդապետի կիսանդրու բացման արարողությունը։ Արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:
«Կատարում ենք բացումը մի հուշարձանի, որը մեր միասնությունն է խորհրդանշում՝ արեւմտահայ ծագումով, Էջմիածնում ծառայած, Արեւմտահայաստանում աշխատած, Եվրոպայում ուսանած մեր սիրելի Կոմիտասի կերպարը, որ ինքնին հոյակապ ներկայացուցիչն է միասնական հայության, որ ոչ միայն լսեց ու բերեց հայկական երգերը, վերծանեց դրանք, մշակեց ու հայացրեց, այլեւ զատեց օտար խազերից ու ելեւէջներից»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Կիսանդրու հեղինակը քանդակագործ, դոկտոր Մկրտիչ Տարաքչյանն է։