|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է անվանի զորավար, Արցախյան գոյամարտի ակտիվ մասնակից, ԼՂՀ ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Անատոլի Զինեւիչի ներդրումը մեր հաղթանակների կերտման, պաշտպանության բանակի ստեղծման եւ կայացման գործում: Երկրի ղեկավարի խոսքով` մայրաքաղաքի Զինեւիչի անունը կրող փողոցում զորավարի հուշարձանի տեղադրումը նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցներից է:
Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք