|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը ռեկորդային բերքի շնորհիվ ցորեն է արտահանում ավելի քան 100 երկիր, բայց դեռ չի կարողացել ավելացնել մատակարարումները Չինաստան և Ալժիր: «Bloomberg»-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Լրատվական գործակալության տվյալներով՝ ռուսական հացահատիկը չի համապատասխանում այդ երկրների պահանջներին, նրանք վախենում են ցորենի վրա աճող բորբոսից՝ էրգոտից:
Նշվում է նաև, որ որոշ ռուսական ապրանքներ չեն համապատասխանում չինական ալրաղացների գործարանների պահանջներին՝ նաև դրանց որակի պատճառով:
Նախատեսվում է, որ այս տարի չինական գնումները կհասնեն յոթ տարվա վաղեմության բարձր մակարդակին, ինչը ձեռնտու է Ֆրանսիային և Ավստրալիային: Այսպիսով, Չինաստանը կանգնել է ցորենի արտահանման հարցում Ռուսաստանի համաշխարհայի գերակայության հասնելու ճանապարհին: