|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Գյումրիում հիմնանորոգումից հետո սեպտեմբերի 5-ին վերաբացվեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:
«Տարածքի բարեկարգումից բացի, վերականգնվել են նաև անմար կրակի մոտ տեղադրված բռունցքն ու աստղը: Մաքրվել է նաև հուշարձանը: Տարածքը կառուցվել է 1960-1970 թվականներին և մինչ օրս երբեք վերանորոգման աշխատանքներ չէր արվել»,-հայտնել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Աշխատանքներն իրականացվել են Գյումրու քաղաքապետարան-ՀՀ կառավարություն համատեղ ծրագրի շրջանակներում: Մոտ 60 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել է տարածքի սանդղաջրվեժի վերանորոգման և բարեկարգման շինաշխատանքներ, տարածքում տեղադրվել են նաև նստարաններ: