|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սեպտեմբերի 9-ին Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ «Էրբաս–320» ինքնաթիռով Հայաստանից ժամանած ուղևորների դիմավորումը և Երևան–Ֆրանկֆուրտ կանոնավոր չվերթի վերաբացմանը նվիրված հանդիսավոր միջոցառումը։
Ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բեկչյանը, վարդապետ Սերովբե Իսախանյանը, Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի ղեկավարության, Հեսսեն երկրամասի հայ համայնքի և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանը, փոխդեսպան Աշոտ Սմբատյանը, Հեսսենում ՀՀ պատվո հյուպատոս դոկտոր Բրայան Ֆերան, բազմաթիվ ուղևորներ, անձնակազմի և չվերթն իրականացնող «Air Armenia» ընկերության պատասխանատուներ։
Ողջույնի խոսքում դեսպան Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ Գերմանիա–Հայաստան օդային կամրջի կարևորությանը, որն, անշուշտ, նպաստելու է մեր երկրի գիտական, կրթական և մշակութային մերձեցմանը Գերմանիայի և, ընդհանրապես, Եվրամիության հետ։
Նոր չվերթի բացումը լուրջ ակնկալիքներ է առաջ բերում ներդրումների և զբոսաշրջության ոլորտներում։ Ներկայացնելով «Air Armenia» ընկերությունը և նրա ներկայացուցիչներին` դեսպանը հիշեցրեց ընկերության դերակատարությունը «Օգնիր Եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության մեջ, երբ «Air Armenia»-ի ակտիվ մասնակցությամբ հաջողվեց սննդամթերք և դեղորայք հասցնել շրջափակված Հալեպի հայ համայնքի համար։



