|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսուհետ Երեւանում ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու, չի ծառայելու այլ նպատակի և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված է, որ կանաչ տարածք է, բայց իրականում վաղուց դադարել է կանաչ լինել ոռոգման բացակայության պատճառով, վերականգնելու ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և հրապարակել տեսանյութ։
«Աշխատանքային շրջայց եմ կատարել Երեւանի կանաչապատ մի քանի տարածքներում, ծանոթացել եմ եղած խնիդիրներին ու դրանց լուծմանն ուղղված աշխատանքներին: «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» նորաստեղծ ՀՈԱԿ-ը ահռելի աշխատանք է կատարում»,- գրել է քաղաքապետը։