|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի, «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Թավշյա հեքիաթներ» անվանումով տեսաշար է սկսել, որտեղ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի այն խոստումները, որոնք 2 տարում կյանքի չեն կոչվել։ Երկու տեսանյութ արդեն հրապարակվել է, երրորդի անոնսն է հրապարակվել։ Մենք տեղեկացանք, որ արդեն 8 ֆիլմ նկարահանվել է, որոնք հերթով կհրապարակվեն։
Տեղեկացանք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է ուշադիր լինել, եւ եթե Մխիթարյանը փորձի նկարահանել հերթական չաշխատող հիմնարկը, չկայացած ձեռնարկը, դա բացատրեն կորոնավիրուսի համաճարակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում