|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Սփյուռքի բաժինը վերագործարկում է «Հայերն այսօր» լրատվական հարթակը. այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից:
Իր երկարամյա գործունեության ընթացքում «Հայերն այսօրը» դարձել է համահայկական լրատվական հարթակ։ Եվ հիմա, հաշվի առնելով կուտակած մեծ փորձը, սփյուռքում ձեռք բերած մեծ ճանաչելիությունն ու վստահությունը, կարևորվում է սփյուռքահայերի հետ երկխոսությունը շարունակել նոր մոտեցմամբ։
«Հայերն այսօրը» տրամադրելու է ծավալուն, համապարփակ և օբյեկտիվ քառալեզու տեղեկատվություն հայաստանյան կարևոր իրադարձությունների, հայրենիքսփյուռք կապերի ու նախաձեռնությունների, հայրենադարձության և սփյուռքին առնչվող թեմաների վերաբերյալ։ Մենք ակտիվ ենք լինելու սոցցանցերում։
Մեզ կարող եք հետևել Ֆեյսբուքում և Ինստագրամում։
Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների հետ, իրականացնել համատեղ ծրագրեր։
Մանրամասները՝ տեսանյութում: