|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խորհրդակցության ժամանակ ի թիվս քննարկված այլ հարցերի, որոնց շրջանակում անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, բանակի հրամկազմին են ներկայացվել պաշտպանության նախարարի հրամանները, որոնց համաձայն ԱՀ զինվորական կոմիսար, գնդապետ Մխիթար Էդուարդի Ավշառյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` ԱՀ ՊՆ համակարգում այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, իսկ ԱՀ զինվորական կոմիսարի պաշտոնում նշանակվել է գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առստամյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր ԱՀ ՊՆ, սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը:
Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Ավշառյանին արդյունավետ ծառայության համար և վստահություն հայտնել, որ գնդապետ Առստամյանի ղեկավարությամբ, համակարգը նոր հաջողություններ կարձանագրի առաջիկա տարիներին: