|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բեյրութի աղետալի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 15-ի, փոխանցում է «Արևելք»-ը։
Նշվում է, որ լիբանանյան Զահլե քաղաքի հիվանդանոցում բժիշկների օգնությամբ 24 օր մահվան դեմ պայքար տանող մեր հայրենակցուհի Անեթ Խաչիկյանը այսօր առավոտյան է մահացել։
«Պայթյունի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով շատ վիրավորներ փոխադրվել էին հեռավոր քաղաքների հիվանդանոցներ, նրանցից մեկն էլ 60-ն անց հայուհին էր։ Նա ամուսնացած էր տեղացի արաբի հետ։ Մինչև այս պահը այլ տվյալներ չկան իր մասին»,- գրել է աղբյուրը։