|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, խոսելով այս օրերի ամենաանհանգստացնող թեմայի`H1N1-ով վարակվածների շրջանում մահացությունների մասին, ասաց, որ բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո: Նախարարը անձամբ մասնակցել է ռիսկային հիվանդների բուժման կոնսիլիումներին, և, չնայած բժիշկների` 10-12 օրվա պայքարին ու աշխատանքին, խիստ նվիրվածությանը, չի հաջողվել որոշ հիվանդների կյանքը փրկել:
Նշենք, որ H1N1-ից մահացության դեպքերը Հայաստանում 11-ն են:
«Դեպքերի մեծ մասը եղել է ուղեկցող հիվանդություններով: Ցավոք, տոնական օրերը երկու տեսանկյունից մեզ խանգարել են` հիվանդների մեծ մասը որոշել էր տոներից հետո դիմել բժիշկներին և ավանդական սերտ շփումները, որոնք նպաստեցին սուր շնչառական հիվանդությունների տարածմանը»,- ասաց նախարարը: