|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կորոնավիրուսի համավարկը բացասաբար է անդրադարձել աշխարհում միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա: Մարդկանց մոտ ավելի շատ է սկսել վախեր ու տագնապներ արտահայտվել, մինչդեռ հոգեկան առողջության ծառայությունների գործունեությունը խափանվել է մտցված սահմանափակումների պատճառով: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ ղեկավարը նշել է, որ քաղաքացիների հոգեկան առողջությունը նույնիսկ համաշխարհային համաճարակից առաջ «մոռացված խնդիր էր գլոբալ առողջության մեջ»:
«Մոտ մեկ միլիարդ մարդ ունի հոգեկան խանգարումներ, տարեկան երեք միլիոն մարդ մահանում է ալկոհոլի վնասակար օգտագործումից, և աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ մարդ ինքնասպան է լինում», - ասել է նա։
Նա շեշտել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը մտադիր է համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռել այս խնդիրների վրա: Այդ նպատակով, հոկտեմբերի 10-ին, երբ նշվում է Հոգեկան առողջության պահպանման համաշխարհային օրը, ԱՀԿ-ն անցկացնելու է միջազգային առցանց ֆորում `համապատասխան ծառայությունների աջակցության համար: