|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության միջազգային օրն է:
Այն պաշտոնապես նշվում է 1992 թ.-ից՝ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Տոնի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ այժմ տառապում է հոգեկան հիվանդություններով: Տոնի նպատակը ընկճախտային խախտումների, շիզոֆրենիայի, Ալցհեյմերի հիվանդության, թմրակախվածության, էպիլեպսիայի եւ մտավոր հետամնացության տարածվածության կրճատումն է:
Այս տարի այն անցնում է «Ապրել շիզոֆրենիայով» խորագրով: