|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվել են Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման վրա: