|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր լրագրողների հետ է հանդիպել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսելու երկրում ստեղծված վիճակի ու ելքերի մասին: Նրա խոսքով` ստեղծված վիճակն աննախադեպ է, քանի որ ճգնաժամ է առաջացել հասարակության, պետության և կառավարման համակարգերում: Նա խորը մտահոգություն հայտնեց անհիմն մեղադրանքներով ձերբակալված խաղաղ երթի մասնակիցների առնչությամբ, որոնց թվում են «ժառանգության» երեք անդամներ: «Ունենք իշխանություն, որը կրում է երկնագույն կամ մանուշակագույն փողկապներ և խոսում է խաղաղության մասին, որը աղքատություն է ու արտագաղթ: Խաղաղ երթին մասնակցելու համար մարդկանց սպառնում է 4-ից 10 տարի: Եվ այդ խաղաղ գալստուկային օրենքները թող ամեն մեկը վերցնի իր ընտանիքի վրա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: