|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ղազախստանը հայտարարել է սեփական պատվաստանյութի հայտնաբերման մասին: Երկրի կրթության և գիտության նախարար Ասխաթ Այմագամբետովը հայտարարել է ղազախական QazCovid-ի նախնական փորձարկումների ավարտի, ինչպես նաև դրանց լավ արդյունքների մասին. մեջբերում է Tengrinews-ը:
Գործակալությունը հայտնում է, որ պատվաստանյութը փորձարկող առաջիններից մեկը եղել է հենց դրա մշակողը`Անասնաբուժական գիտությունների դոկտոր Լեսպեկ Կուտումբետովը:
Հարկ է նշել, որ այս ինստիտուտում ներկայումս մշակվում է կորոնավիրուսի դեմ հինգ պատվաստանյութ, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն գրանցել է ղազախստանցի գիտնականների երկու փորձարկում և նույնիսկ դրանք ներառել է COVID-19-ի դեմ թեկնածու-պատվաստանյութերի շարքում: Այս մասին ասվում է «Ինտերֆաքսի» հաղորդագրության մեջ: