|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսպանիայի հավասար հնարավորությունների հարցերով նախարար Իրենե Մոնտերոն նամակ է ուղարկել տարածաշրջանների ղեկավարներին՝ խնդրելով փակել հասարակաց տները եւ հոսթել-բարերը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Rtve հեռուստաալիքը:
Նախարարը նշել է, որ այս հաստատությունների փակումն անհրաժեշտ է, որպեսզի կասեցվի COVID-19-ի անվերահսկելի տարածումը, քանի որ այդպիսի դեպքերը «դժվար Է հսկել»: Մոնտերոն հավելել է, որ այն միջոցառումները, որոնք սահմանափակում են դիսկոտեկների եւ փաբերի աշխատանքը տարածաշրջաններում, պետք Է վերաբերեն նաեւ հասարակաց տներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: