|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ փակում են քրեակատարողական հիմնարկությունները․ բանտերում արգելվելու է և՛ մուտքը, և՛ ելքը։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է տեղական մամուլը։
Արգելանքի տակ են ընկնում մասնավորապես կալանավայրերից ազատազրկվածների կարճատև արձակուրդները, տեղափոխությունները, ինչպես նաև այն վիրահատությունները, որոնք այդ պահին կենսական կարևորություն չունեն։
Առաջինը սահմանափակումները կտարածվեն Մադրիդի 7 բանտերի վրա, որտեղ պահվում է մոտ 7000 ազատազրկված։
Այս պահին այդ երկրում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտ 1200 է։ Վարակից առաջացած հիվանդությունից մահացել է 30 մարդ։