|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 20-ին, Ժամը 13:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող սննդի կետում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38/2 հասցեում գտնվող «Կամուրջ» արագ սննդի կետի խոհանոցում (մոտ 10 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:44-ին, մարվել՝ 13:59-ին: Այրվել են խոհանոցը (գույքով) և էլեկտրական վահանակ։