|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 7 մարդ բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Առողջապահության նախարարությունից տեղականում ենք, որ բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։
Տուժածներից մեկի՝ 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, նրան անմիջապես վիրահատել են: Նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության:
Նշենք, որ գիշերը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բժշկական կենտրոնում տեսակցել է տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակով և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։