|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նորքի 19/7 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքին հարակից շուրջ 300 քմ սեփական և համայնքային հողատարածքի ինքնակամ կցակառույցը քանդվել է:
«Քաղաքապետարանը «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին տվել էր շենք կառուցելու թույլտվություն: Ինքնակամ կառույցը հայտնաբերվել է հունիս-հուլիս ամիսներին: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կազմվել է վարչական 2 արձանագրություն: Կառուցապատողի հետ բացատրական աշխատանքներ են տարվել՝ սեփական ուժերով կցակառույցը քանդելու և տարածքը կարգի բերելու համար, ինչն այժմ արվում է»,- նշում է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը՝ հավելելով, որ եթե կառուցապատողը նախատեսում է քաղաքաշինական որևէ գործունեություն, ապա համապատասխան թույլտվություն ստանալուց հետո միայն կարող է գործունեություն ծավալել: