|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևանի «Ալաշկերտ»-ի մի շարք ֆուտբոլիստները հեռացել են ակումբից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Գոռ Պողոսյանի, Ախմեդ Ջինդոյանի, Միհրան Դերմենջյանի, Իշխան Մանուկյանի, Արման Մանուկյանի, Արմեն Դավիդյանի և Արտաշես Առաքելյանի հետ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության անդրանիկ տուրում «Ալաշկերտ»-ը մրցեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի հետ: Այդ հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: