|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է «Ալաշկերտ»-ի առաջին ուսումնամարզական հավաքը: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, նախապատրաստական այդ գործընթացին ներգրավված են 23 ֆուտբոլիստ և նրանք մինչև հունվարի 29-ը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղելավարությամբ օրական երկու մարզում կանցկացնեն:
Հավաքին հրավիրված է և «Ալաշկերտ»-ում փորձաշրջան է անցնում օտարերկրացի մեկ ֆուտբոլիստ՝ Կարդոզո Ռիչարդ Կառլոսը: Վերջինս Լատինական Ամերիկայից է, ունի Ավստրալիայի քաղաքացիություն, իսկ նրա վերջին ակումբը եղել է Մալթայի Պրեմիեր Լիգայի «Նաքսար Լիոնս»-ը: Հավելենք, որ Կարդոզոն 29 տարեկան է, ունի 183 սմ հասակ, խաղում է ենթահարձակվողի և կիսապաշտպանի դիրքում: